ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Չինաստանն ԱՄՆ-ից առաջ է անցել հարուստների թվով

Չինաստանն ԱՄՆ-ից առաջ է անցել հարուստների թվով

Չինաստանը գերազանցել է ԱՄՆ-ին ամենահարուստ մարդկանց թվով, վկայում են վկայում Credit Suisse բանկի ուսումնասիրության տվյալները:

Ըստ տվյալների՝ Չինաստանի քաղաքացիների թիվը, որոնք աշխարհի 10% ամենահարուստ մարդկանց շարքում են, հասել է 100 միլիոնի, մինչդեռ ԱՄՆ-ում այդ ցուցանիշը կազմում է 99 միլիոն:

Համաձայն ուսումնասիրության տվյալների՝ դոլարային միլիոնատերերի ընդհանուր թիվն աճել է 1,1 միլիոնով և դարձել 46.8 միլիոն. նրանք տիրապետում են 158.3 տրլն դոլարի հասնող ակտիվների և դրամական միջոցների:

55.920 մարդու կարողությունը գերազանցում է 100 միլիոն դոլարը, իսկ 4.830 մարդ ունի 500 միլիոն դոլար կամ ավելի արժողությամբ ակտիվներ:

  • Կիսվել: