Չինաստանի պաշտպանության նախարարը կայցելի Իրան
Չինաստանի ազգային պաշտպանության նախարար գեներալ Վեյ Ֆենհեն ապրիլի 27-ին կայցելի Թեհրան՝ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպելու համար:
Այս մասին հաղորդում է Mehr-ը։
Վեյ Ֆենհեն կհանդիպի իր իրանցի գործընկեր Մոհամմադ Ռեզա Գարայ Աշտիանիի հետ։
Չինաստանի նախարարը նաեւ առանձին հանդիպումներ կունենա Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային վերջին զարգացումները քննարկելու, ինչպես նաեւ երկու երկրների զինված ուժերի միջեւ համագործակցության մակարդակը բարձրացնելու համար։