երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Չինաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Իրանի միջուկային խնդիրը և Աֆղանստանի իրավիճակը

Չինաստանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Իրանի միջուկային խնդիրը և Աֆղանստանի իրավիճակը

Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի և իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել են Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) հեռանկարները, ինչպես նաև Աֆղանստանում կայունությունը վերականգնելու միջազգային ջանքերը: Այս մասին կիրակի օրը հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ն։

 
«Մենք ուրախ ենք, որ իրանական կողմը որոշել է միանալ Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցություններին, որոնք կանցկացվեն այս ամսվա վերջին», – մեջբերում է Չինաստանի ԱԳՆ կայքը Վան Իի խոսքերը: «Սա վկայում է Թեհրանի դրական վերաբերմունքի մասին: Միացյալ Նահանգները միակողմանիորեն դուրս է եկել Իրանի միջուկային խնդրի շուրջ համաձայնագրից և պետք է առաջինը քայլեր ձեռնարկի ստեղծված իրավիճակը շտկելու համար»։
 
Վան Ին նաև շնորհավորել է Իրանին Աֆղանստանի հարևան երկրների ԱԳ նախարարների 2-րդ հանդիպումը հաջողությամբ ընդունելու կապակցությամբ։ Նա հիշեցրել է, որ Պեկինը կհյուրընկալի Աֆղանստանի հարցով հանդիպման երրորդ փուլը և «համաձայնությունն ամրապնդելու համար՝ հանուն ավելի արդյունավետ արդյունքների», պատրաստ է ուժեղացնել Թեհրանի հետ համագործակցությունը։
 
«Չինաստանը և Իրանը միմյանց հետ պահպանում են համապարփակ ռազմավարական գործընկերություն»,- ընդգծել է չինացի նախարարը: «Անկախ նրանից, թե ինչ փոփոխություններ կլինեն միջազգային ասպարեզում, Պեկինը վճռականորեն կնպաստի Թեհրանի հետ բարեկամական կապերի զարգացմանը»:

  • Կիսվել: