հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Չինական Կարմիր խաչն Իրանին 200 հազար դոլարի հումանիտար օգնություն կհատկացնի. ՉԺՀ ԱԳՆ

Չինական Կարմիր խաչն Իրանին 200 հազար դոլարի հումանիտար օգնություն կհատկացնի. ՉԺՀ ԱԳՆ

Չինաստանի Կարմիր խաչի ընկերությունն Իրանին 200 հազար դոլարի չափով հումանիտար օգնություն կտրամադրի, այդ թվում՝ ԱՄՆ-ի հարվածի հետևանքով զոհված տարրական դպրոցի աշակերտների ընտանիքներին փոխհատուցումներ վճարելու համար։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գո Ցզյակունը։
 
Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի հենց առաջին օրը՝ փետրվարի 28-ին, հարվածի տակ էր հայտնվել երկրի հարավում գտնվող աղջիկների դպրոցը։ Զոհվել էր 168 աշակերտուհի, ինչպես նաև 14 ուսուցիչ և դպրոցի աշխատակից։ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն աղջիկների դպրոցին հարվածել է Tomahawk թևավոր հրթիռներով։
Չինացի դիվանագետը նշել է, որ միջոցներն ուղղվելու են այդ թվում ողբերգության հետևանքով զոհված աշակերտների ընտանիքներին փոխհատուցումներ վճարելուն և նյութական աջակցության ցուցաբերելուն։
Պեկինը պատրաստ է շարունակել Թեհրանին անհրաժեշտ օգնություն ցուցաբերել մարդասիրության ոգով և աջակցել իրանցի ժողովրդին դժվարությունների հաղթահարման գործում։

  • Կիսվել: