ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Չեռնոգորիայի կառավարությունը ներքին տարաձայնությունների պատճառով չի հաստատել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների փաթեթը

Չեռնոգորիայի կառավարությունը ներքին տարաձայնությունների պատճառով չի հաստատել ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների փաթեթը

Չեռնոգորիայի կառավարությունը կրկին չի հաստատել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների փաթեթը՝ կապված Ուկրաինայում հատուկ գործողությունների հետ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ պատճաառը ներքին տարաձայնություններն են: Չեռնոգորիայի կառավարությունը մարտի 17-ի նիստում չէր կարողացել հաստատել Ռուսաստանի դեմ կոնկրետ պատժամիջոցները՝ վարչապետ Զդրավկա Կրիվոկապիչի և փոխվարչապետ Դրիտան Աբազովիչի կողմնակիցների միջև տարաձայնությունների պատճառով:

Հայտնի է, որ Չեռնոգորիայի արտաքին գործերի նախարարությունը, որը ղեկավարում է փոխվարչապետ Աբազովիչի մտերիմ նախարար Ջորջե Ռադուլովիչը, փետրվարի վերջին հայտարարել էր, որ սատարում է Ռուսաստանի Դաշնության դեմ ԵՄ բոլոր պատժամիջոցներին և մարտի 4-ից ռուսական օդանավերի համար երկրի օդային տարածքը փակելուն:

 

  • Կիսվել: