Չեխիան 8,7 մլն դոլարի զենք կուղարկի Ուկրաինա
Չեխիայի Հանրապետության Նախարարների կաբինետը շաբաթ օրը որոշել է 188 միլիոն կրոնի (մոտ 8,7 միլիոն դոլար) զինամթերք ուղարկել Ուկրաինա, լրագրողներին ասել է պաշտպանության նախարար Յանա Չեռնոխովան, հայտնում է Ria.ru-ն։
«Չեխիան Ուկրաինա կուղարկի գնդացիրներ, ատրճանակներ, դիպուկահար հրացաններ և այլ զինամթերք՝ ընդհանուր 188 միլիոն կրոնի: Այդ մասին որոշումը կայացրել է հանրապետության կառավարությունը՝ շաբաթ օրը», – ասել է Չեռնոխովան։