շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Չավուշօղլուն և Կուլեբան քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

Չավուշօղլուն և Կուլեբան քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը

Թուրքիայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Մևլութ Չավուշօղլուն և Դմիտրի Կուլեբան հեռախոսով քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը, հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։

«Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ: Զրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի պատերազմին առնչվող վերջին իրադարձությունները: Կուլեբան նաև իր ցավակցությունն է հայտնել Բարթընի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
 

Հիշեցնենք, որ ուրբաթ երեկոյան Թուրքիայի հյուսիսում գտնվող Բարթընի մարզի հանքահորում պայթյուն էր տեղի ունեցել։ Պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 40-ի, հայտնել է ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։

  • Կիսվել: