Չավուշօղլուն դիմել է Փարիզին
Անկարան Փարիզից արդյունավետ քայլեր է ակնկալում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունն ապահովելու համար։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ մեկնաբանելով Ֆրանսիայի մայրաքաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի վրա ժամեր առաջ տեղի ունեցած հարձակումը, հայտնում է minval.az-ը։
Նրա խոսքով, Թուրքիան Ֆրանսիայից կոնկրետ քայլեր է ակնկալում այդ ուղղությամբ։
Անկարայում դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ մայիսի 12-ի գիշերը մի խումբ անհայտ անձինք պայթուցիկներ են նետել Փարիզում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության շենքի վրա։ Վնասվել են գլխավոր հյուպատոսության պատուհանների մի մասը և շենքի ճակատային հատվածը։