շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Չափազանց կարևոր է, որ մեր միջազգային գործընկերները համակարգեն Ռուսաստանին մեկուսացնելու ջանքերը․ Բորել

Չափազանց կարևոր է, որ մեր միջազգային գործընկերները համակարգեն Ռուսաստանին մեկուսացնելու ջանքերը․ Բորել

Եվրամիությունը միջազգային գործընկերներից  ակնկալում է ջանքեր ներդնել Ռուսաստանին մեկուսացնելու ուղղությամբ, Վրաստանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր  ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Մենք աջակցում ենք Ուկրաինային և կշարունակենք աջակցել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է։ Չափազանց կարևոր է, որ մեր միջազգային գործընկերները համակարգեն Ռուսաստանին մեկուսացնելու ջանքերը»,- ասել է Բորելը։

  • Կիսվել: