հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
«Ցանկանում ենք հիշեցնել ԱԽ բանաձևերը, որոնք հաստատում են Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը». ՄԱԿ

«Ցանկանում ենք հիշեցնել ԱԽ բանաձևերը, որոնք հաստատում են Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը». ՄԱԿ

ՄԱԿ-ում պաշտոնապես պատասխանել են Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած նախագահի փոփոխությանը։ Մասնավորապես հարցին, թե ինչ դիրքորոշում ունի կազմակերպությունը ԼՂ–ում տեղի ունեցած նախագահի ընտրության հարցում, գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեշի խոսնակը  պատասխանել է.

«Մեր տեսանկյունից ցանկանում ենք հիշեցնել անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնք հաստատում են Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և կոչ ենք անում հարգել այն: Գլխավոր քարտուղարը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ակտիվացնել ջանքերը հարաբերությունների երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ՝ ի շահ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության»։

  • Կիսվել: