Ցանկացած դիվանագիտական առաքելության ամենակարևոր բովանդակությունը նրա անվտանգությունն է. Խաթիբզադե
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակը «Մեդիա» մշակութային կենտրոնում կայացած «Դիվանագիտական պաշտպանություն և անվտանգություն» գրքի շնորհանդեսի ժամանակ ընդգծել է, որ ցանկացած դիվանագիտական առաքելության ամենակարևոր բովանդակությունը նրա անվտանգությունն է, գրում է parstoday.com-ը:
Աշքան Փիրզադեի և Նավիդ Քամալիի հեղինական «Դիվանագիտական պաշտպանություն և անվտանգություն» գրքի շնորհանդեսը կայացել է «Մեդիա» մշակութային կենտրոնում, Արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեի, Դատական իշխանության միջազգային գործերի և մարդու իրավունքների գծով տեղակալ՝ Սեյեդ Քազեմ Ղարիբաբադիի, Թեհրանի, Ալլամե Թաբաթաբայիի և այլ համալսարանների իրավագիտության և քաղաքագիտության ֆակուլտետների դեկանների ներկայությամբ:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է.«Վերջին տարիներին Իրանի արտաքին գործերի նախարարությունը տարբեր երկրներում նահատակներ է տվել, իսկ որոշ դեպքերում հայտնվել է դիվանագիտական առաքելություններում միջամտությունների թիրախում»:
Հանդիպման ընթացքում ելույթ ունեցավ նաև դատական իշխանության միջազգային հարցերի և մարդու իրավունքների գծով տեղակալ Սեյեդ Քազեմ Ղարիբաբադին, ասելով.«Դիվանագիտական տարածքների անձեռնմխելիությունը բացարձակ անձեռնմխելիություն է, և ոչ մի երկիր չի կարող այն չեղարկել»: