շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Ցանկացած անարդար ճնշում կհանգեցնի լարվածության սրման. Արաղչին՝ Գրոսսիին

Ցանկացած անարդար ճնշում կհանգեցնի լարվածության սրման. Արաղչին՝ Գրոսսիին

ՄԱԳԱՏԷ-ի գկխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ հեռախոսզրույցում, անդրադառնալով հակաիրանական պատժամիջոցների չեղարկման մասին բանաձևի նախագծի չհաստատվելուն, ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ասել է, որ դա քաղաքականացված քայլ է և անարդար ճնշում, որն էլ կարող է հանգեցնել լարվածության սրման, գրում է parstoday.ir-ը:

Iran Press լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Միջազգային ատոմային էներգիայի գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ուրբաթ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ։

Հեռախոսազրույցում կողմերը քննարկել են Իրան-ՄԱԳԱՏԷ համաձայնագիրը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացված՝ պատժամիջոցների չեղարկումը շարունակելու մասին բանաձևը։

Արաղչին քննադատել է ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի նիստի քաղաքականացված մթնոլորտը և ընդգծել, որ գործակալության հետ Իրանի համագործակցությունը զուտ տեխնիկական բնույթ է կրում և իրականացվում է միջազգային կանոնակարգերի շրջանակներում։

Արաղչին նաև նշել է, որ Իրանը՝ որպես պատասխանատու երկիր, միշտ հետևել է դիվանագիտության և տեխնիկական համագործակցության ուղուն՝ իր միջուկային ծրագրի հետ կապված հարցերը լուծելու համար, և չի ընդունում որևէ քաղաքական գործողություն և անարդար ճնշում, որը կարող է հանգեցնել լարվածության սրման։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ուրբաթ օրը մերժեց «Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը շարունակելու» վերաբերյալ խորհրդի ռոտացիոն նախագահող Հարավային Կորեայի ներկայացրած բանաձևի նախագիծը։

ՄԱԿ-ում Իրանի դեսպան Ամիր Սաիդ Իրավանին կտրականապես մերժել է սեպտեմբերի 28-ին հակաիրանական պատժամիջոցների վերաակտիվացման մասին հայտարարությունը, ընդգծելով, որ այդ քայլը իրավական ուժ չունի, և որ Իրանը ոչ մի կերպ չի ընդունում այն։

  • Կիսվել: