ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ՑԱԽԱԼ-ը հայտնել է Իրանի ԻՀՊԿ-ի և «Բասիջ» ստորաբաժանման հրամանատարական կենտրոններին հարվածելու մասին

ՑԱԽԱԼ-ը հայտնել է Իրանի ԻՀՊԿ-ի և «Բասիջ» ստորաբաժանման հրամանատարական կենտրոններին հարվածելու մասին

ՑԱԽԱԼ-ը՝ Իսրայելի պաշտպանության բանակը, հայտարարել է, որ իր ռազմաօդային ուժերը հարվածների նոր ալիք են հասցրել Իրանի արևմուտքում գտնվող ռազմական ենթակառուցվածքներին:

Բանակի հայտարարության մեջ ասված է, որ հարվածներ են հասցվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) և «Բասիջ» ստորաբաժանման «մի քանի կենտրոնական հրամանատարական կենտրոնների»։

Ըստ իսրայելական բանակի՝ այդ օբյեկտներն օգտագործվել են գործողությունների համակարգման, ինչպես նաև Իսրայելի և տարածաշրջանի այլ երկրների վրա հարձակումների պլանավորման համար:

Բացի դրանից, Իսրայելի բանակը հայտարարել է նաև, որ ընդլայնում է հարվածների մասշտաբները ողջ արևմտյան և կենտրոնական Իրանում գտնվող այն օբյեկտների ուղղությամբ, որոնք անվանում է «կառավարական հրամանատարական և վերահսկման ենթակառուցվածքներ»:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: