կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
ՑԱԽԱԼ-ը երեք ուժեղ հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձանին

ՑԱԽԱԼ-ը երեք ուժեղ հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձանին

Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երեք ուժեղ հարված են հասցրել Բեյրութի հարավային արվարձանին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստիի» թղթակիցը: 

Բոլոր երեք հարվածները հասցվել են Սուրբ Միքայելի Հայտնի եկեղեցուց ոչ հեռու գտնվող Շլյախ թաղամասին։ Պայթյուններն այնքան ուժեղ են եղել, որ լսվել են Լիբանանի մայրաքաղաքի կենտրոնական շրջաններում։
 

Իսրայելական ավիացիան ավելի վաղ վեց հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձանին, մի շարք հարվածներ են հասցվել նաև Բարջ Ալ-Բարաջնե և Հարեթ Հրեյք թաղամասերին։

  • Կիսվել: