Բժշկության Նոբելյան մրցանակը շնորհվել է COVID-19-ի դեմ պատվաստանյութ ստեղծող երկու գիտնականի
Հունգարացի գիտնական Կատալին Կարիկոն և նրա ամերիկացի գործընկեր Դրյու Վայսմանը, ովքեր հանդիպել են լուսապատճենահանող սարքի հերթում,արժանացել են բժշկության 2023 թվականի Նոբելյան մրցանակի՝ COVID-19 պատվաստանյութերի ստեղծման համար:
Մրցանակը, որը գիտական աշխարհում ամենահեղինակավորներից է, ընտրվել է Շվեդիայի Կարոլինսկա ինստիտուտի բժշկական համալսարանի Նոբելյան ասամբլեայի կողմից։
Գերմանական BioNTech բիոտեխնոլոգիական ֆիրմայի նախկին ավագ փոխնախագահ և ՌՆԹ սպիտակուցի փոխարինման բաժնի ղեկավար Կարիկոն Հունգարիայի Սեգեդի համալսարանի պրոֆեսոր է և Փենսիլվանիայի համալսարանի (UPenn) օժանդակ պրոֆեսոր:
Վայսմանը դոկտորի կոչում է ստացել Բոստոնի համալսարանում 1987 թվականին և միացել UPenn-ին 1997 թվականին։
Պատվաստման համար մեսենջերային ռիբոնուկլիենաթթվի օգտագործման հայեցակարգն առաջին անգամ առաջարկվել է ավելի քան 30 տարի առաջ: Այնուամենայնիվ, վաղ փորձերը ցույց են տվել, որ այս տեխնոլոգիան առաջացնում է անցանկալի բորբոքային ռեակցիաներ: Կարիկոն և Վայսմանը գտել են դրանցից խուսափելու միջոց, որը կարևոր նշանակություն ունեցավ COVID-19-ի դեմ արդյունավետ պատվաստանյութ ստեղծելու գործում։