շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Բուլղարիայի նախագահը ցրել է խորհրդարանը

Բուլղարիայի նախագահը ցրել է խորհրդարանը

Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը հրամանագիր է ստորագրել փետրվարի 3-ին 48-րդ գումարման Ազգային ժողովը ցրելու եւ խորհրդարանական ընտրություններն ապրիլի 2-ին նշանակելու մասին, հաղորդում է երկրի ղեկավարի մամուլի ծառայությունը։  

«Սահմանադրության հիման վրա նախագահ Ռումեն Ռադեւը հրամանագիր է ստորագրել փետրվարի 3-ին 48-րդ գումարման Ազգային ժողովը ցրելու մասին։ Երկրի ղեկավարը խորհրդարանական ընտրությունները նշանակել է ապրիլի 2-ին»,-ասվում է հաղորդագրության մեջ։ 

Մեկ այլ հրամանագրով նախագահը փետրվարի 3-ից նշանակել է նոր տեխնիկական կառավարություն՝ Գիլիբ Դոնեւի գլխավորությամբ։

  • Կիսվել: