կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Բրիտանացի օրենսդիրները կոչ են արել կոշտացնել «Վագների» նկատմամբ մոտեցումը

Բրիտանացի օրենսդիրները կոչ են արել կոշտացնել «Վագների» նկատմամբ մոտեցումը

Միացյալ Թագավորության Համայնքների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ալիսիա Քիրնսը Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ է արել խստացնել սահմանափակումները «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության նկատմամբ և այն ճանաչել ահաբեկչական կազմակերպություն։ Այս մասին գրել է Reuters-ը։

Հանձնաժողովն 82 էջանոց զեկույց է հրապարակել Աֆրիկայում «Վագների» գործունեության վերաբերյալ։

Ըստ Քերնսի՝ բրիտանական նախարարների կաբինետը ցույց է տալիս «վհատեցնող թյուրիմացությունն» այն մասին, թե ինչպես են «Վագներականները» Եվրոպայից դուրս ազդեցություն պահում աֆրիկյան երկրներում: «Այն պայմաններում, երբ ցանցը մեծամասամբ խոցելի է, իսկ ժամանակը գնում է, եկել է գործելու ժամանակը»,- ասել է նա։

Քերնսի խոսքով՝ կառավարությունը չի ունեցել համապատասխան ռազմավարություն, ու ջանքեր չեն ««Վագների» խնդիրը լուծելու ուղղությամբ»։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը, գործակալության հետ զրույցում մեկնաբանելով կոմիտեի ղեկավարի խոսքերը, ասել է, որ Լոնդոնը կոշտ պատժամիջոցներ է կիրառել «Վագների», նրա հիմնադիր Եվգենի Պրիգոժինի, ինչպես նաև ընկերության մի քանի հիմնական հրամանատարների դեմ։

«Մեծ Բրիտանիան շարունակում է աշխատել դաշնակիցների հետ՝ ամբողջ աշխարհում «Վագների» ապակայունացնող գործունեությունը զսպելու համար»,- ընդգծել է բրիտանական ԱԳՆ-ն։ 

Հուլիսի 20-ին ՄԹ-ն պատժամիջոցներ է կիրառել Մալիում և Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունում «Վագների» հրամանատարներ Իվան Մասլովի և Վիտալի Պերֆիլևի, ինչպես նաև Կոնստանտին Պիկալովի դեմ, որին անվանել է Պրիգոժինի «աջ ձեռք»։

  • Կիսվել: