ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Բրեդ Շերմանը ԱՄՆ պետքարտուղարին կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ հայ ռազմագերիներին ազատ արձակելու համար

Բրեդ Շերմանը ԱՄՆ պետքարտուղարին կոչ է արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ հայ ռազմագերիներին ազատ արձակելու համար

ԱՄՆ հայամետ կոնգրեսական Բրեդ Շերմանը մասնակցել է երկրի պետքարտուղար Էնթընի Բլինքենի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների մասին զեկույցին:

Ամերիկացի կոնգրեսականը, ի թիվս այլ հարցերի, բարձրաձայնել է բոլոր հայ գերիներին ազատ արձակման, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի աղմկահարույց հայտարարության թեմաները:

Կոնգրեսական Բրեդ Շերմանը հույս է հայտնել, որ ԱՄՆ վարչակազմի աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի ազատ արձակել պատերազմի հետևանքով գերեվարված բոլոր հայ գերիներին: Շերմանը ԱՄՆ պետքարտուղարին կոչ է արել պարզաբանել Բաքվում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերի հայտարարությունը:

«Հույս ունեմ նաև, որ ԱՄՆ վարչակազմը կպարզաբանի Բաքվում ԱՄՆ դեսպանի այն մեկնաբանությունը, որով նա ողջունել է Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հաջողությունները»,- հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը:

  • Կիսվել: