երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Բրազիլիայում տղամարդը փորձել է ներխուժել նախագահական պալատի տարածք

Բրազիլիայում տղամարդը փորձել է ներխուժել նախագահական պալատի տարածք

Բրազիլիայի իրավապահները ձերբակալել են տղամարդու, ով կասկածվում է մեքենայով երկրի ղեկավարի պաշտոնական նստավայր Ալվորադա պալատի տարածք մտնելու փորձի մեջ, հայտնում է Բրազիլիայի դաշնային ոստիկանությունը։

«Դաշնային ոստիկանությունը շաբաթ օրը՝ փետրվարի 24-ին հայտնաբերել է Ալվորադա պալատ ներխուժելու փորձի մեջ կասկածվողի: Նա հայտնաբերվել է Ալվորադայի մերձակայքում գտնվող բնակելի համալիրում: Ներկայումս նա պարզաբանումներ է տալիս Դաշնային ոստիկանության շտաբին: Դաշնային ոստիկանությունը հետաքննում է դեպքը»,-ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Ինչպես հայտնում է Agencia Brasil-ը, միջադեպի ժամանակ Բրազիլիայի նախագահը և նրա կինը գտնվել են նստավայրում, նրանց վտանգ չի սպառնացել։ Ինչպես նշվում է, կասկածյալը մոտակայքում է ապրում և տան ճանապարհին սխալ ճանապարհով է գնացել։

  • Կիսվել: