կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Բրազիլիայում ցիկլոնի պատճառով 39 մարդ  է մահացել,  6 հազարը՝ անօթևան է մնացել

Բրազիլիայում ցիկլոնի պատճառով 39 մարդ է մահացել, 6 հազարը՝ անօթևան է մնացել

Բրազիլիայի Ռիո Գրանդե դու Սուլ նահանգում ցիկլոնը 39 մարդու կյանք է խլել, հայտնում է տեղական G1 պորտալը, ևս ինը բնակիչ համարվում է անհետ կորած։ 80 վարչական շրջանում փրկվել է մոտ 2700 մարդ։ Ավելի քան 6 հազար մարդ անօթևան է մնացել փոթորկի պատճառով։

Ցիկլոնի հետևանքով առաջացած հորդառատ անձրևներից տուժել են ընդհանուր առմամբ 80 քաղաքում: Անձրևները հանգեցրել են գետերի ափերից դուրս գալու և հեղեղումների: 

Օդերևութաբանները նախազգուշացրել են, որ այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Ռիո Գրանդե դու Սուլում ավելի առատ տեղումներ կլինեն։

Ինչպես նշում է Reuters-ը, կլիմայի փոփոխության պատճառով տարածաշրջանում հորդառատ տեղումները դառնում են ավելի հաճախակի և ինտենսիվ։ Դա պայմանավորված է նրանով, որ ավելի տաք օդը ավելի շատ խոնավություն է պարունակում, ինչի հետևանքով ամպրոպային ամպերը դառնում են «ավելի ծանր»։

  • Կիսվել: