կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բրազիլիան դեմ է BRICS-ի ընդլայնմանը. Reuters

Բրազիլիան դեմ է BRICS-ի ընդլայնմանը. Reuters

Բրազիլիան դեմ է BRICS-ի ընդլայնմանը՝ մտավախություն ունենալով, որ դրա պատճառով երկրների խումբը կարող է կորցնել իր համախմբվածությունը: Ընդ որում, Բրազիլիան չի պատրաստվում խոչընդոտել դրան, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով այդ երկրի պաշտոնյաներին։

Գործակալությունը գրում է, որ Բրազիլիան ձգտելու է հասնել նրան, որ ցանկացած ընդլայնում լինի աստիճանական։

Կազմակերպությունը ներառում է նաև Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավային Աֆրիկան։ BRICS-ը որոշումներ է կայացնում կոնսենսուսի հիման վրա, հետևաբար Բրազիլիայի համաձայնությունը առանցքային կլինի ցանկացած ընդլայնման համար: Չինաստանն ու Ռուսաստանը հանդես են գալիս կազմակերպության անդամների ընդլայնման օգտին։ Մոսկվան դա համարում է դաշնակիցներ ներգրավելու հնարավորություն։

  • Կիսվել: