կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բոսնիա և Հերցեգովինայի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով կան վիրավորներ

Բոսնիա և Հերցեգովինայի դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով կան վիրավորներ

 Բոսնիա և Հերցեգովինայի արևելքում գտնվող Լուկավաց քաղաքի դպրոցի նախկին աշակերտը ձերբակալվել է ուսուցչին գնդակահարելու փորձից հետո, տուժածին վիրահատում են Տուզլա քաղաքի կլինիկական կենտրոնում: Ինչպես տեղեկանում ենքТАСС գործակալությունից, այդ մասին այսօր հայտնել է Dnevni avaz հրատարակությունը։

«Լուկավացի դպրոցում հրաձգությունից երեխաներ չեն տուժել: Կան վիրավորներ: Նրանց թվում երեխաներ չկան, ուստի ծնողներին խնդրում եմ զսպել խուճապը: Հանցագործն անչափահաս է և անմիջապես ձերբակալվել է: Ծանր օր է», - Facebook-ում գրել է Լուկավացի քաղաքապետ Էդին Դելիչը:

Պարբերականի տվյալներով՝ նախկին աշակերտին դպրոցից տեղափոխել են խուլիգանության համար։ Այսօր առավոտյան նա եկել է դպրոցի շենք և կրակել իր ուսուցչի պարանոցին։ Ինչպես հայտնում է պարբերականը, տուժածը Նեդիմ Օսմանովիչն է։ Նա Իսմեթ Օսմանովիչի որդին է, որը երկար տարիներ պատգամավորի պաշտոն է զբաղեցրել Բոսնիա և Հերցեգովինայի դաշնության խորհրդարանում` կառավարող «Ժողովրդավարական գործողություն» կուսակցությունից։

  • Կիսվել: