կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Բորելը կոչ է արել մեծացնել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների ռազմական լիազորությունները

Բորելը կոչ է արել մեծացնել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների ռազմական լիազորությունները

ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ է արել վերանայել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության մանդատը և տրամադրել ավելի լայն ռազմական լիազորություններ: Այս մասին այսօր Նեապոլում Մեծ յոթնյակի երկրների պաշտպանության նախարարների հանդիպումից առաջ Բորելն ասել է լրագրողների հետ զրույցում:

Նա, մասնավորապես, նշել է. «Խաղաղապահները չեն կարող որևէ բան անել: Անհրաժեշտ է ընդլայնել նրանց դերը, բայց դրա համար կպահանջի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միասնական որոշումը։ Նրանք այնտեղ են գտնվում ոչ թե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կամքով, այլ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ»։

Անդրադառնալով խաղաղապահների դիրքերին իսրայելական բանակի հարվածներին՝ եվրոպացի նա դրանք անվանել է «բացարձակ անընդունելի», բայց նաև չի հստակեցրել, թե արդյոք առաքելության նոր մանդատը պե՞տք է ներառի պատասխան կրակի իրավունքը:

«Նրանք այլևս խաղաղապահներ չեն, քանի որ երկրում խաղաղություն չկա։ Այդ պատճառով անհրաժեշտ է վերանայել Լիբանանում ՄԱԿ-ի առաքելության մանդատը»,- ասել է Բորելը և կոչ արել Իսրայելին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից Լիբանանից խաղաղապահների դուրսբերում չպահանջել, քանի որ նրանք այնտեղ են գտնվում ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշմամբ, և Իսրայելը նրանց նկատմամբ որևէ լիազորություն չունի:

  • Կիսվել: