երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Բորելը խոսել է հայ-ադրբեջանական հակամարտությունում ՌԴ-ի դերի կարևոր ասպեկտի մասին

Բորելը խոսել է հայ-ադրբեջանական հակամարտությունում ՌԴ-ի դերի կարևոր ասպեկտի մասին

ԵՄ-ն, ի տարբերություն այլ միջազգային դերակատարների, չունի թաքնված օրակարգ կամ թաքնված շահեր՝ կապված Հարավային Կովկասում տիրող իրավիճակի հետ։ Այս մասին այսօր՝ հունիսի 13-ին, Եվրախորհրդարանում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակման շուրջ ստեղծված իրավիճակի քննարկման ժամանակ ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ պատասխանելով Եվրախորհրդարանի պատգամավոր Աննա Ֆորտիգայի՝ տարածաշրջանում Ռուսաստանի դերի մասին հարցին։

«Մենք շահագրգռված ենք միայն տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության ապահովմամբ։ Բայց Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի վրա երկարաժամկետ և բացասական ազդեցություն է ունեցել ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով տարածաշրջանային գլոբալ մակարդակում և հատկապես Հարավային Կովկասում»,- ասել է Բորելը:

Նրա խոսքով՝ «Ռուսաստանի ներկայիս կենտրոնացումն Ուկրաինայի դեմ պատերազմում զգալի ազդեցություն ունի» Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական հավասարակշռության վրա: 

«Գիտեք, որ Հայաստանը, որպես Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ ՀԱՊԿ անդամ, դիմել է ՀԱՊԿ-ին ռազմական աջակցության համար 2022 թվականի սեպտեմբերին, երբ ռազմական էսկալացիա եղավ։ Բայց Հայաստանը ոչ մի աջակցություն չի ստացել ոչ Ռուսաստանից, ոչ ՀԱՊԿ-ից։ Բայց մենք նաև գիտենք, որ ռուսական խաղաղապահ զորքերը տեղակայված են Ղարաբաղում՝ Ադրբեջանի կառավարության հետ համաձայնագրով, և դա, անշուշտ, Ռուսաստանի դերի կարևոր ասպեկտն է այս հակամարտությունում»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: