երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Բոլորս էլ գիտակցում ենք՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկար են պահպանվելու. Պուտին

Բոլորս էլ գիտակցում ենք՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկար են պահպանվելու. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատժամիջոցների պայմաններում արդյունաբերության զարգացման պետական խորհրդի նիստում ասել է, որ Ռուսաստանի Դաշնության դեմ արևմտյան երկրների կողմից սահմանված պատժամիջոցները երկար են պահպանվելու։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Այստեղ ուզում եմ նշել, որ մենք բոլորս էլ գիտակցում ենք, որ պատժամիջոցները, իհարկե, երկար են պահպանվելու», - ասել է Պուտինը։

Նրա խոսքով՝ այս իրավիճակի կապակցությամբ, ներմուծվող տեխնոլոգիաների և արտադրանքի փոխարինման առաջնահերթ միջոցառումների հետ մեկտեղ, անհրաժեշտ են «երկրի ինքնիշխան զարգացման ռազմավարական նպատակներին ուղղված միջնաժամկետ և երկարաժամկետ փոխակերպումներ»։

ՌԴ նախագահը նաև ընդգծել է, որ իշխանությունները կարողացել են հասնել կայուն տնտեսական իրավիճակի՝ չնայած պատժամիջոցներին։ 

Նշենք, որ Ուկրաինայում Ռւոսաստանի կողմից հատուկ ռազմական գործողություն սկսելուց հետոբ Արևմուտքը կտրուկ ավելացրել է հակառուսական պատժամիջոցների ցանկը՝ դրանք տարածելով մի շարք կարևոր ոլորտների վրա:

  • Կիսվել: