երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Բոլոր կամուրջները կարող են վերկանգնվել, իսկ ԱՄՆ-ի հեղինակությունը՝ ոչ․ Արաղչի

Բոլոր կամուրջները կարող են վերկանգնվել, իսկ ԱՄՆ-ի հեղինակությունը՝ ոչ․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա ամերիկյան հարվածները վնասում են ԱՄՆ-ի հեղինակությանը և Վաշինգտոնին հաղթանակի չեն հասցնի։

«Քաղաքացիական թիրախների, մասնավորապես՝ անավարտ կամուրջներին հարվածները չեն ստիպի իրանցիներին հանձնվել։ Սա պարզապես ցույց է տալիս հուսահատ թշնամու պարտությունն ու բարոյական անկումը»,- գրել է Արաղչին X սոցիալական ցանցում։

Նա ընդգծել է. «Բոլոր կամուրջներն ու շենքերը կարող են վերականգնվել։ Սակայն ԱՄՆ-ի հեղինակությունը չի կարող վերականգնվել»։

Հինգշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին կոչ է արել Թեհրանին կնքել հրադադարի համաձայնագիր, նախքան Իրանի ենթակառուցվածքների լիակատար ոչնչացումը։

  • Կիսվել: