ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բլինքենը չի տեսնում Ուկրաինայի և ՌԴ-ի միջև բանակցությունների «արդյունավետ առաջընթացի» նշաններ

Բլինքենը չի տեսնում Ուկրաինայի և ՌԴ-ի միջև բանակցությունների «արդյունավետ առաջընթացի» նշաններ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ բանակցությունների ՛՛արդյունավետ առաջընթացի՛՛ նշաններ չի տեսնում, քանի որ ԱՄՆ-ն Ռուսաստանի կողմից չի տեսնում ՛՛իրական լրջության նշաններ՛՛, տեղեկացնում է CNN-ը։

Ըստ Բլինքենի՝ Կիեւի ուղղությամբ ռազմական ակտիվության կրճատման մասին Ռուսաստանի հայտարարությունը կարող է լինել ՛՛միջոց, որով Ռուսաստանը կրկին փորձում է շեղել եւ խաբել մարդկանց, ստիպել նրանց մտածել, որ ինքը չի անում այն, ինչ անում է՛՛։

Միեւնույն ժամանակ նա ՌԴ-ին կոչ է արել ՛՛դադարեցնել ագրեսիան, դուրս բերել ուժերը եւ սկսել բանակցություններ՛՛։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստամբուլում Մոսկվայի եւ Կիեւի բանակցությունների արդյունքներով ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ որոշել է կտրուկ նվազեցնել ռազմական ակտիվությունը Կիեւի եւ Չեռնիգովի ուղղություններով։

  • Կիսվել: