ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Բլինքենն Աթենքում հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Բլինքենն Աթենքում հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Աթենքում հանդիպել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ՝ հայտնել է պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը:

«Կողմերն ընդգծել են հույն-ամերիկյան ամուր հարաբերությունները: Պետքարտուղարը շնորհակալություն է հայտնել Հունաստանի վարչապետին տարածաշրջանում առաջնորդության համար, ներառյալ՝ նրա շարունակական աջակցությունը Ուկրաինային և տարածաշրջանային էներգետիկ հանգույցի դերը»,- ասված է Փրայսի հաղորդագրության մեջ:

Կողմերը քննարկել են նաև Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժն ու տուժածներին աջակցելու հարցը, ընդգծել են հավատարմությունը ժողովրդավարությանը, խաղաղությանն ու բարգավաճմանը։

  • Կիսվել: