ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Բլինկենը հեռախոսային բանակցություններ է վարել Վանգ Յիի հետ

Բլինկենը հեռախոսային բանակցություններ է վարել Վանգ Յիի հետ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Չինաստանի արտգործնախարար Վանգ Յիի հետ հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է հաղորդակցության ուղիները բաց պահելու անհրաժեշտությունը։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքը։
 
Նշվում է, որ կողմերը քննարկել են Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը, դրա ազդեցությունը գլոբալ անվտանգության և տնտեսական կայունության վրա:
 
Բլինկենն ուշադրություն է դարձրել Հայիթիում հումանիտար և անվտանգայինիրավիճակի վատթարացմանը, ինչպես նաև Հայիթիի ժողովրդին աջակցելու համար հետագա համակարգված գործողությունների անհրաժեշտությանը:

  • Կիսվել: