չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը հանդիպել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ

ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը հանդիպել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Անտոնի Բլինկենը Թել Ավիվում հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, գրում է Haaretz թերթը։ Սա Բլինկենի երկրորդ այցն է Իսրայել՝ էսկալացիայի սկսվելուց հետո:

Իսրայել կատարած այցի ընթացքում Բլինկենը «կհայտարարի Վաշինգտոնի աջակցության մասին՝ ահաբեկչությունից պաշտպանվելու Իսրայելի իրավունքին՝ գործելով միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում»։ ԱՄՆ պետքարտուղարն իր հերթական շրջագայության շրջանակներում նախատեսում է նաև այցելել Հորդանան, Ճապոնիա, Հարավային Կորեա և Հնդկաստան։

Բլինկենը նաև ծրագրում է հանդիպել Իսրայելի պաշտոնյաների հետ՝ քննարկելու ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների ազատ արձակումը, ինչպես նաև գնահատելու Մերձավոր Արևելքում հակամարտության սրման ռիսկերը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: