կիրակի, մայիս 25
25 / 5 / 2025
Բիթքոինի արժեքը հասել է ռեկորդային 97 000 դոլարի

Բիթքոինի արժեքը հասել է ռեկորդային 97 000 դոլարի

Բիթքոինի արժեքը նորացրել է պատմական  առավելագույնը՝ գերազանցելով 97 000 ԱՄՆ դոլարը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Binance հարթակի տվյալները: 

Երևանի ժամանակով ժամը 08:56-ի տվյալներով՝  կրիպտոարժույթն աճել է 5,78%-ով՝ մինչև $97 476։

Երևանի ժամանակով ժամը 09:12-ին բիթքոինի արժեքն արագացրել է աճը և գտնվել $97 480-ի մակարդակում (+5,93%):

Փորձագետներն ավելի վաղ ՏԱՍՍ-ին հայտնել էին, որ բիթքոինն առաջիկա օրերին կարող է հեշտությամբ հասնել 100 000 դոլարի նշագծին և շարունակել հետագա աճը՝ ընդհուպ մինչև 300 000 դոլար աճի ընթացիկ փուլում:

Փորձագետների կարծիքով՝ կրիպտոարժույթի գնի աճը պայմանավորված է մի քանի գործոններով: Կարևոր դեր են խաղում ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի խոստումները, որոնք ներառում են Միացյալ Նահանգները կրիպտոարժույթի համաշխարհային կենտրոնի վերածելու հավակնոտ ծրագրեր և ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի ընթացիկ կարգավորող քաղաքականության զգալի վերանայում: Նա նաև խոստացել է բիթքոինից պաշարներ ստեղծել։

Կրիպտոարժույթի նկատմամբ ներդրողների մեծ ուշադրությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ աշխարհաքաղաքական ճգնաժամերի շրջաններում բիթքոինը և սթեյբլքոինները հաճախ դիտարկվում են որպես պոտենցիալ «պաշտպանական» ակտիվ: Ներդրողները հաճախ փնտրում են ավանդական շուկաներում դիվերսիֆիկացման և անկայունությունից պաշտպանության միջոցներ: 

 

  • Կիսվել: