կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Բիթլիսում 4․3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Բիթլիսում 4․3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Թուրքիայի կառավարությանը կից «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD) հայտնում է երկրում 4․3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին։

Ըստ այդմ՝ ցնցումը գրանցվել է նոյեմբերի 28-ին Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Բիթլիսի նահանգում։

Շուրջ 9 կմ խորության վրա ի հայտ եկած երկրաշարժը զգացվել է նաև հարակից նահանգներում և շրջաններում։

Նշվում է, որ նախնական ուսումնասիրությունների արդյունքում երկրաշարժի հետևանքով գրանցված որևէ վնաս չի արձանագրվել։ 

 

  • Կիսվել: