ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Բեզոսը, Մասկը եւ Ցուկերբերգը կայցելեն Թրամփի երդմնակալությանը. NBC

Բեզոսը, Մասկը եւ Ցուկերբերգը կայցելեն Թրամփի երդմնակալությանը. NBC

Amazon առցանց մանրածախ առեւտրի եւ Blue Origin ավիատիեզերական ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը, SpaceX-ի, Tesla-ի եւ X-ի սեփականատեր Իլոն Մասկը, ինչպես նաեւ Meta կորպորացիայի (Ռուսաստանի Դաշնությունում ճանաչված է ծայրահեղական) գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հունվարի 20-ին կայցելեն ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը։ Այս մասին երեքշաբթի հայտնել է NBC հեռուստաալիքը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Նրանց տեղեկացմամբ՝ ձեռներեցներին կհատկացվեն «երեւացող տեղեր», նրանք կնստեն այլ կարեւոր հյուրերի՝ ամերիկյան նոր վարչակազմում առանցքային պաշտոնների թեկնածուների եւ ընտրված պաշտոնյաների հետ միասին։

Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ ե՛ւ Meta-ն, ե՛ւ Amazon-ը 1 մլն դոլար են նվիրաբերել Թրամփի երդմնակալության հիմնադրամին: Մասկը նորընտիր նախագահի ամենամոտ գործընկերներից է, եւ ակնկալվում է, որ գործարար Վիվեկ Ռամասվամիի հետ կգլխավորի նոր կառավարության արդյունավետության բարձրացման եւ բյուրոկրատիայի դեմ պայքարի գերատեսչությունը:

  • Կիսվել: