Բեյրութում և շրջակայքում դպրոցները կփակվեն նոյեմբերի 18-19-ը Իսրայելի հարվածների պատճառով
Լիբանանի մայրաքաղաքում և շրջակայքում դպրոցները փակ կլինեն նոյեմբերի 18-ին և 19-ին Բեյրութի մի շարք շրջաններում իսրայելական հարվածների պատճառով։ Այս մասին հայտարարել է Լիբանանի կրթության եւ բարձրագույն կրթության նախարար Աբբաս Հալաբին, փոխանցում է Al Manar հեռուստաալիքը,
Ավելի վաղ իսրայելական ռազմաօդային ուժերը մի քանի հարձակումներ են իրականացրել Լիբանանի մայրաքաղաքի վրա. թիրախները եղել են Բեյրութի կենտրոնում գտնվող Ռաս ալ Նաբա, իսկ քաղաքի արևմտյան մասում գտնվող Մար Իլյաս և Կարակոլ Դրուզ շրջանները։
Հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ։