Բեյրութի դպրոցները ժամանակավորապես փակվել են Իսրայելի հարվածների պատճառով. Al Jazeera
Բեյրութի դպրոցների աշխատանքը դադարեցվել է իսրայելական կործանարար ավիահարվածների պատճառով։ Այս մասին տեղեկացրել է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը։
«Իսրայելական օդային գրոհները առաջ են բերել զանգվածային ավերածություններ Լիբանանի մայրաքաղաքում, եւ այս ֆոնին Լիբանանի կրթության նախարարությունը դադարեցնում է դպրոցների աշխատանքը Բեյրութում մինչեւ հունվար», նշել է հեռուստաալիքը։
Իսրայելական ՌՕՈւ կործանիչները նոյեմբերի 24-ին վերսկսել են գրոհները Բեյրութի հարավային արվարձանում, որտեղ, ինչպես ենթադրվում է, գտնվում են շիական «Հեզբոլլահ» կազմակերպության օբյեկտները։