կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բելառուս խաղաղապահները ժամանել են Ղազախստան ոչ թե պատերազմելու, այլ խաղաղություն հաստատելու համար․ Լուկաշենկո

Բելառուս խաղաղապահները ժամանել են Ղազախստան ոչ թե պատերազմելու, այլ խաղաղություն հաստատելու համար․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ բելառուսական խաղաղապահները ՀԱԿՊ զորախմբի կազմում ժամանել են Ղազախստան ոչ թե պատերազմելու, այլ խաղաղության հաստատման համար։

«Մենք չենք կռվում ոչ ոքի համար, այնտեղ ընդամենը մեկ վաշտ է մեր զինծառայողներից։ Դրանք խաղաղապահ ուժեր են»,-ինչպես հայտնում է БелТА գործակալությունը, այս մասին ասել է Լուկաշենկոն։ 

«Մենք տեղեկացրել ենք ՄԱԿ-ին, որ օգնելու ենք խաղաղություն հաստատելու համար։ Մենք Ղազախստան ենք ժամանել ոչ սպանելու, ոչ էլ նույնիսկ պատերազմելու համար։ Մենք խաղաղ մարդիկ ենք։ Մեր զինծառայողները նույնպես խաղաղ մարդիկ են։ Մենք եկել ենք օգնելու համար»,-հավելել է Լուկաշենկոն։

  • Կիսվել: