կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Բելգորոդում և Բելգորոդի շրջանում հրթիռային հարձակման վտանգ է հայտարարվել, աշխատել է ՀՕՊ-ը

Բելգորոդում և Բելգորոդի շրջանում հրթիռային հարձակման վտանգ է հայտարարվել, աշխատել է ՀՕՊ-ը

Բելգորոդում և Բելգորոդի շրջանում հրթիռային հարձակման վտանգ է հայտարարվել՝ հայտնել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

Վտանգի ազդանշանը գործել է մոտ 20 րոպե, ապա չեղարկվել է:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ՌԴ հակաօդային պաշտպանության միջոցները Բելգորոդի մարզի երկնքում ոչնչացրել են Ուկրաինայի Զինված ուժերի Vampire համազարկային կրակի ռեակտիվ համակարգի ինը արկ:

Գլադկովը հայտնել է, որ ուկրաինական հարձակման հետևանքով Բելգորոդի մարզի Գրայվորոնսկի շրջանը հոսանքազրկվել է: Խափանվել է նաև հեռախոսակապը:

Նրա խոսքով՝ որոշում է կայացվել Բելգորոդի մարզից ՌԴ այլ շրջաններ տարհանել շուրջ 9 հազար երեխայի:

  • Կիսվել: