ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բելգորոդի շրջանում տեղի ունեցած գնդակոծության հետևանքով կան վիրավորներ. Գլադկով

Բելգորոդի շրջանում տեղի ունեցած գնդակոծության հետևանքով կան վիրավորներ. Գլադկով

Բելգորոդի շրջանում տեղի ունեցած գնդակոծության հետևանքով վեց մարդ է վիրավորվել։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի իշխանությունները:

Մասնավորապես՝ նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովն ասել է, որ Գլոտովո գյուղի գնդակոծության հետևանքով երկու մարդ հոսպիտալացվել է, Գրեյվորոն քաղաքում ևս չորս հոգի, այդ թվում՝ մեկ կին, բեկորային վնասվածքներ են ստացել։

Հիշեցնենք, որ այսօր առավոտից հաղորդվում է Ուկրաինային սահմանակից ռուսաստանյան Բելգորոդում ընթացող մարտերի, գնդակոծությունների մասին։

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է այդ իրադարձությունները՝ ասելով, որ Կիևի նպատակը Բախմուտից ուշադրությունը շեղելն է:

  • Կիսվել: