շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Բելգորոդի նավթի բազան ռազմական օբյեկտ չէր. Կոնաշենկով

Բելգորոդի նավթի բազան ռազմական օբյեկտ չէր. Կոնաշենկով

Ռուսաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Իգոր Կոնաշենկովն անդրադարձել է Ռուսաստանի Բելգորոդ քաղաքի արվարձանում գտնվող նավթի բազայի վրա ապրիլի 1-ին կատարված հարձակմանը: Նա պաշտոնապես հաստատել է, որ այն հրթիռակոծվել է ուկրաինական օդուժի ուղղաթիռների կողմից։

Կոնաշենկովի խոսքով՝ նավթի բազան ռազմական օբյկետ չէր։ ՛՛Ցանկանում եմ ընդգծել, որ տվյալ օբյեկտից վառելիք էր մատակարարվում միայն քաղաքացիական տրանսպորտին։ Ռուսաստանի Զինված ուժերի հետ նավթաբազան որևէ առնչություն չունի՛՛,-ասել է ՌԴ ՊՆ մամուլի խոսնակը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինական զինուժը ավիահարվածներ է հասցրել Ռուսաստանի Բելգորոդ քաղաքի նավթի պահեստին:

  • Կիսվել: