չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Բելգիան պարզաբանում է պահանջում իր զենքը ՌԴ տարածքում օգտագործելու վերաբերյալ

Բելգիան պարզաբանում է պահանջում իր զենքը ՌԴ տարածքում օգտագործելու վերաբերյալ

Բելգիայի իշխանությունների կողմից Ուկրաինային տրամադրված զենքը վերջերս օգտագործվել է Ռուսաստանի տարածքում։

Երկրի պաշտպանության նախարար Լյուդիվին Դեդոնդերը և ԱԳՆ ղեկավար Հաջա Լահբիբը որքան հնարավոր է արագ կապ կհաստատեն  ուկրաինական իշխանությունների հետ, որպեսզի պարզաբանումներ պահանջեն, տեղեկացնում է Le Soir պարբերականը։
 
Պարզաբանման հարցումը հաստատվել հուսալի աղբյուրի կողմից։
 
«Այդ մատակարարումները նախատեսված են ուկրաինական զինված ուժերի համար իրենց տարածքը և բնակչությունը Ռուսաստանի ներխուժումից պաշտպանելու նպատակով։ Դա ուղղակիորեն նշված է մատակարարումներն ուղեկցող փաստաթղթերում։ Ուստի, այդ զենքն արգելված է Ռուսաստանի ներսում ծրագրեր ունեցող մեկուսացած խմբերի համար»,-news.am-ի փոխանցմամբ՝ նշում է ԶԼՄ-ն։

  • Կիսվել: