երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Բելգիան դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունը ԼՂ հայ բնակչության դեմ

Բելգիան դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունը ԼՂ հայ բնակչության դեմ

Բելգիան դատապարտում է Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ և խորն ափսոսանք է հայտնում բազմաթիվ զոհերի համար։ X-ի միկրոբլոգում այս մասին գրել է Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը։

«Մենք կոչ ենք անում հարգել Ղարաբաղում հայերի անվտանգությունն ու իրավունքները, ինչպես նաև հրադադարի ռեժիմը»,- գրել է Լահբիբը։

  • Կիսվել: