Բելառուսում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր
Այսօր Բելառուսի Բարանովիչի քաղաքում կործանվել է Լիդի ռազմական ավիաբազայի «ՅաԿ-130» ինքնաթիռը, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:
Գործակալության տվյալներով՝ ինքնաթիռն ընկել է երկհարկանի տների մոտ։
Օդանավի երկու օդաչուներն էլ զոհվել են: Միջադեպի հետևանքով այլ զոհեր և ավերածություններ չկան։ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ ուսումնական թռիչքի ընթացքում անձնակազմը տեխնիկական անսարքություն էր հայտնաբերել: