շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Բելառուսում մեկնարկել են Ռուսաստանի ու Բելառուսի միջև բանակցությունները

Բելառուսում մեկնարկել են Ռուսաստանի ու Բելառուսի միջև բանակցությունները

Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունները սկսվել են։

Նրանք հանդիպում են Բելառուսի տարածքում։

Ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին. պատվիրակության կազմում են փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինը, Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։

Ուկրաինական պատվիրակության կազմում են պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովը, փոխարտգործնախարար Նիկոլայ Տոչիցկին, «Ժողովրդի ծառա» խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան, նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը, եռակողմ կոնտակտային խմբում Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի առաջին տեղակալ Անդրեյ Կոստինը, պատգամավոր Ռուստեմ Ումերովը:

  • Կիսվել: