հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Բելառուսում կանցկացվեն ՀԱՊԿ լայնածավալ զորավարժություններ

Բելառուսում կանցկացվեն ՀԱՊԿ լայնածավալ զորավարժություններ

Բելառուսում սեպտեմբերի 1-6-ը կանցկացվեն «Մարտական ​​եղբայրություն-2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունները։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, հայտարարեցին Հանրապետության պաշտպանության նախարարությունում։

Սեպտեմբերի 1-6-ը Բելառուսի տարածքում կանցկացվեն ՀԱՊԿ «Մարտական ​​եղբայրություն-2023» համատեղ օպերատիվ-ռազմավարական զորավարժությունները, հայտնում է ՊՆ-ն։

Դրա շրջանակներում նախատեսվում է անցկացնել չորս համատեղ և հատուկ վարժանքներ՝ «Փոխազդեցություն», «Որոնում», «Էշելոն» և «Բարիեր»։ Դրանք կանցկացվեն Բրեստի, Գրոդնոյի և Մինսկի շրջանների փորձադաշտերում։ Վաղը զորավարժություններին մասնակցող զորամիավորումները կսկսեն շարժվել դեպի Բելառուս։

  • Կիսվել: