Բելառուսի ԶՈւ-ում մարտական պատրաստության ստուգում է անցկացվում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կարգադրությամբ այսօր զինված ուժերում մարտական պատրաստության ստուգում է անցկացվում։ Այս մասին հայտնել է Բելառուսի պաշտպանության նախարարությունը, տեղեկացնում է ՛՛Վոին ԹիՎի՛՛-ն:
Նշվում է, որ ստուգումը կրում է համապարփակ բնույթ. փորձարկվում են զորամասերի վերահսկող մարմինները, ստորաբաժանումների՝ դժվարին պայմաններում գործելու ունակությունը, համալրման համակարգը:
Հաղորդվում է նաև, որ բանակային համակարգը համալրվում է պահեստազորից զորակոչված զինվորականներով։