կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Բելառուսի զինված ուժերում ստուգում է սկսվել

Բելառուսի զինված ուժերում ստուգում է սկսվել

Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղարությունը նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանձնարարականին համապատասխան սկսել է երկրի զինված ուժերի ստուգումը։ Այս մասին երեքշաբթի հայտնել է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը Telegram-ի  ալիքում։

««Հոկտեմբերի 11-ից Բելառուսի Հանրապետության Անվտանգության խորհրդի պետական ​​քարտուղարությունը, համաձայն նախագահի հանձնարարականի, ստուգում է Բելառուսի զինված ուժերում, այն կրում է համապարփակ բնույթ և ընդգրկում է կարևորագույն խնդիրները»,- նշվում է պաշտպանական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Բելառուսի ՊՆ-ում տեղեկացրել են, որ ստուգման ընթացքում զորամասերն ու ստորաբաժանումները կմշակեն «մարտական պատրաստականության, երթի իրականացման, նշանակված շրջաններում ուսումնամարտական խնդիրների կատարման հետ կապված հարցեր»:

  • Կիսվել: