ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Բելառուսի հետ սահման կուղարկվեն լեհական ոստիկանության 500 հոգանոց ստորաբաժանումներ․ Պոբոժին

Բելառուսի հետ սահման կուղարկվեն լեհական ոստիկանության 500 հոգանոց ստորաբաժանումներ․ Պոբոժին

Երկուշաբթի և երեքշաբթի օրը Բելառուսի հետ սահման կուղարկվեն լեհական ոստիկանության 500 հոգանոց ստորաբաժանումներ։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի փոխնախարար Բլաժա Պոբոժինը՝ Polsat հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա հավելել է, որ անվտանգության ուժերի խմբում կլինեն նաև հակաահաբեկչական ստորաբաժանումների աշխատակիցներ։

Լրացուցիչ 500 ոստիկանների արևելյան սահման ուղարկելու մասին որոշումն առաջին անգամ առաջարկել է երկուշաբթի օրը ՆԳ նախարար Կամինսկին։ Համալրվող խումբը պետք է միանա 5000 սահմանապահներին և 2000 զինվորականներին, որոնք տեղակայված են Բելառուսի հետ սահմանին՝ այն պահպանելու համար:

Նշենք, որ Վերջին ամիսներին Լեհաստան մտնել փորձող անօրինական միգրանտների թիվը չի գերազանցում օրական մի քանի տասնյակը։

 

  • Կիսվել: