ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Բելառուս պարտիզանները վնասում են ռուսական տեխնիկան եւ շարժակազմերը

Բելառուս պարտիզանները վնասում են ռուսական տեխնիկան եւ շարժակազմերը

Բելառուսները փորձում են խոչընդոտել Ուկրաինա բելառուսական զորքերի մուտքը։ Այս մասին Twitter-ում հայտնել է բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայայի խորհրդական Ֆրանակ Վյաչորկան։

«Բելառուսը պարտիզանների երկիր է: Մեր հերոսները կանգնեցնում են ռուսական գնացքները, վնասում են ռուսական տեխնիկան, թռուցիկներ են բաժանում, որպեսզի թույլ չտան բելառուսական զորքերի մուտքն Ուկրաինա: Ուկրաինան կհաղթի»,- ասել է Վյաչորկան:

Նա հրապարակել է նաև Բելառուսի «Երկաթուղային դիմադրություն-2022» քարտեզը։ Այն կրում է բելառուսական պարտիզանների գործողությունների արդյունքները։

  • Կիսվել: