ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Բայրամովը և Հոգանը քննարկել են Երևանի Բաքվի միջև խաղաղության օրակարգը

Բայրամովը և Հոգանը քննարկել են Երևանի Բաքվի միջև խաղաղության օրակարգը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Դերեկ Հոգանի հետ։ 

Կողմերը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության օրակարգը։ Դերեկ Հոգանը նշել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղություն և անվտանգություն հաստատելու համար կարևոր է հաջողությամբ ավարտել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և բանակցությունների միջոցով լուծել առկա խնդիրները։ 

  • Կիսվել: