շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Բայրամովն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հարցեր

Բայրամովն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հարցեր

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) նորանշանակ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Հադի (Սինիրլիօղլուի) հետ:

ինչպես հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից՝ հեռախոսազրույցի ընթացքում Բայրամովը Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունում դիվանագիտական մեծ փորձ ունեցող Սինիրլիօղլուին շնորհավորել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար և հետագա հաջողություններ մաղթել այդ կարևոր գործունեության մեջ: Գլխավոր քարտուղարին է ներկայացրել ԵԱՀԿ-ի հետ Ադրբեջանի համագործակցության կարևորությունը։

Նշվում է, թե կողմերը մտքեր են փոխանակել ԵԱՀԿ շրջանակներում համագործակցության օրակարգի տարբեր հարցերի և հեռանկարների շուրջ:

 

  • Կիսվել: